Home Information Center Announcements
There are no translations available.

Հարգելի համաքաղաքացինե՛ր,

Գյումրու քաղաքապետարանը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում հետամուտ է Գյումրի քաղաքում ընթացող մեծածավալ շինարարական աշխատանքների որակը և ժամկետները խստագույնս պահպանելու հարցում: Մեր կողմից ծրագրի խորհրդատու կազմակերպության հետ համատեղ ձեռնարկվել և իրականացվում են թերությունների վերհանման, դրանց շտկման ուղղությամբ օրենքով ու պայմանագրային պարտավորություններով սահմանված կոնկրետ աշխատանքներ, այդ կապակցությամբ բոլոր կապալառուներին, առանց բացառության, տրվել են համապատասխան հանձնարարականներ:

 
 
There are no translations available.

                                                                               Հ Ր Ա Վ Ե Ր

                                                          ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

2018 թվականի նոյեմբերի 08-ին ժամը 1400-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում):

 
 
There are no translations available.

                                                                               Հ Ր Ա Վ Ե Ր

                                                          ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

2018 թվականի նոյեմբերի 01-ին ժամը 1400-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում):

 
 
 
There are no translations available.

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են.

Երևանյան խճուղում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու պատճառով ս/թ հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 31-ը դադարեցվելու են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևանյան խճուղու և Կոմիտաս փողոցների խաչմերուկից մինչև քաղաքի ելքի հատվածը:

Գյումրի քաղաքից դուրս եկող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպվելու է Կոմիտաս փողոցով, արևելյան շրջանցող ճանապարհով, օդանավակայանի ճանապարհով դեպի Երևան:

Դրսից քաղաք մուտք գործող ավտոմեքենաների համար առաջարկվում է օդանավակայանի ճանապարհով արևելյան շրջանցող ճանապարհով Կոմիտասի փողոցով Երևանյան խճուղի երթուղին:

Ժամանակավոր երթուղին կահավորված է երթևեկության համապատասխան նշաններով:

Բոլոր վարորդներին խնդրվում է պահպանել երթևեկության համար սահմանված ժամանակավոր կարգը:

 
 
There are no translations available.

2018 թվականի հոկտեմբերի 15-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական երկրորդ նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:00-ից:

 
 
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 1 of 74