Դեկտեմբերի 3-ին, վաղ առավոտից Գյումրիում սկսվել են ձյան մաքրման աշխատանքներ: Քաղաքի փողոցների մաքրման համար գործադրվել է մոտ երկու տասնյակ տեխնիկա: Վաղ առավոտից քաղաքի փողոցները մշակվել են աղավազային խառնուրդով, քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակիցների կողմից քաղաքի որոշ հատվածներում մաքրվել են մայթերն ու դրանց հարակից տարածքները: Մաքրվել է քաղաքի բոլոր ասֆալտապատ փողոցներն ու հրապարակները: Եղանակային կանխատեսումներին հետևելով՝ քաղաքապետարանի համապատասխան բաժնում դեռ երեկ էր խոհրդակցություն հրավիրվել, տրվել համապատասխան հանձնարարականներ: Կնյազ Մանասյանի փոխանցմամբ՝ ձմռան նախապատրաստական աշխատանքներին իրենք սկսել էին պատրաստվել դեռ սեպտեմբեր ամսից՝ նախապես ձեռք բերելով 30 տոննա աղ, մոտ 1000 խորանարդ մետր ավազ, ստուգվել ու համապատասխան վիճակի է բերվել նաև տեխնիկաները: