Փետրվարի 11-ին տեղի ունեցավ «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդամների առաջին հանդիպումը, որը ղեկավարում էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Հանդիպմանը ներկա էին հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված գրեթե բոլոր անդամները՝ գլխավորությամբ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, Ազգային ժողովի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Ներկաները միաձայն կողմ եղան հոգաբարձուների խորհրդի ղեկավար ընտրել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին: Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Գյումրին առանց տնակների» ծրագիրը, դրա իրականցման դրույթները, հետագա անելիքները, ներկայացվեցվեց նաև «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի կանոնադրությունը: Հանդիպման մասնակիցները ողջունեցին նախաձեռնությունը, հանդես եկան իրենց առաջարկություններով: Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ հոգաբարձունների խորհրդի նիստ գումարել մարտի 2-ին: