Գլխավոր էջ Information Center News
There are no translations available.

15.06.2015

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան ընդունեց «Տարվա Երիտասարդական մայրաքաղաքի» մրցույթի փորձագետներին: Հանդիպման սկզբում քաղաքապետը ողջունեց հյուրերին, ապա անդրադարձավ Գյումրու պատմամշակութային հարուստ ժառանգությունը, սպորտային մեծ պոտենցիալին, քաղաքի երիտասարդության բարձր ակտիվությանը և մի շարք այլ հարցերի: Փորձագետները քաղաքապետից հետաքրքվեցին տարբեր ոլորտների Գյումրու ներուժից: Նշենք, որ Տարվա Երիտասարդական մայրաքաղաք 2016թ.-ի Գյումրու հայտը ներկայացնելու համար նախապես կազմվել էր հանձնախումբ, համատեղ մշակվել ներկայացվելիք հայտը:

 
 
There are no translations available.

15.06.2015

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց Ավետիք Իսահակյանի անունը կրող պուրակ, որտեղ կազմակերպվել և իրականացվում է Քանդակագործության Գյումրու 2-րդ միջազգային սիմպոզիումը: Քաղաքապետը շրջեց տարածքով, ծանոթացավ բոլոր աշխատանքներին, միաժամանակ կիսվեց իր տպավորություններով: Քաղաքապետը կարևորեց սիմպոզիումի անցկացումը, վստահեցնելով, որ հետագայում ևս սիմպոզիումը շարունակություն կունենա:

 
 
 
There are no translations available.

15.06.2015

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյաննն ընդունեց Շվեցարական «Արմսվիսբանկ» ընկերության ներկայացուցիչներին, որոնք իրականացվեցիք ներդրումների շրջանակներում ֆինանսավորելու են գյումրեցի գործարարների ներկայացրած ծրագրեր: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Շիրակի մարզում և Գյումրիում ներդրումների ծրագրերի ֆինանսավորմանը, արդեն իսկ գործող բիզնեսների ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր հերթին ընդգծեց, որ պատրաստակամ է աջակցել գործարարներին, եթե կստեղծվեն աշխատատեղերՙ միաժամանակ ընդգծելով, որ բարձր է գնահատում Վարդան Սերմաքեշիՙ ներդրումներ կատարելու ցանկությունը: 

 
 
 
Saturday, 08 August 2015 12:18
There are no translations available.

Հարգելի շինարարներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս տոնն ավանդաբար նշվում է ի նշանավորումն շինարարի հանդեպ մեր ժողովրդի ունեցած հարգանքի և ակնածանքի: Այն խորհրդանշում է հայ ճարտարապետության դարավոր ավանդույթները, հայի արարելու, հարազատ երկիրը կառուցելու և գալիք սերունդներին փոխանցելու սրբազան ձգտումը:

 
 
 
Thursday, 09 July 2015 17:37
There are no translations available.

     

 
 
 
<< Start < Prev 81 82 83 84 85 86 87 88 89 90 Next > End >>

Page 89 of 134