Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախաձեռնում է <<Գյումրի քաղաքի ներդրումային միջավայրի բարելավման և տնտեսական զարգացման խորհրդի>> ձևավորում, որի նպատակն է բազմակողմանի ուսումնասիրություն անցկացնել քաղաքում առկա տնտեսական վիճակի մասին, իրականացնել Գյումրու տնտեսական զարգացման, ՓՄՁ միջավայրի բարելավման հնարավոր քայլերի և առաջարկների համակարգում, կատարել ծրագրի վերահսկողություն:

 
 

  Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է 2015 թվականի հուլիսի 17-ին ժամը 12:00-ին քաղաքապետարանի վարչական շենքում՝ Վարդանանց 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից:

 
 

 Գյումրու քաղաքապետարանը հայտարարում է Հ. Շիրազի և Ավ. Իսահակյանի հուշամեդալների էսքիզների մրցույթ: Ստորև ներկայացված են պայմանները և ժամկետները:
Մանրամասների համար դիմել Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին, աշխատանքային օրերին, ժամը ՝ 09.00-18.00-ն հետևյալ հեռախոսահամարներով՝ 0312 2 22 45, 0312 2 22 46

 
 
 

Քանդակագործության Միջազգային Սիմպոզիումի մասնակցության հրավեր:

Քանդակագործության Ազգային պարկ- թանգարանը իրականացնում է քանդակագործական աշխատանքների փակ մրցույթ, որի ընթացքում ընտրված լավագույն 9 հեղինակները կմասնակցեն Քանդակագործության Գյումրու Երկրորդ Միջազգային երիտասարդական Սիմպոզիումին:   

 

 
 

 Սիրելի շրջանավարտներ, հարգելի գյումրեցիներ, հունիսի 27-ին նախատեսված համաքաղաքային Վերջին Զանգի միջացառումը եղանակային պայմանների պատճառով հետաձգվում է: 

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 141 142 143 144 145 146 147 148 149 150 Հաջորդ > Վերջ >>

էջ 145 - 175