Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ

 Համայնքի բնակիչների ընդունելությունը համայնքի ղեկավարի կողմից կկայանա 2015թ. ապրիլի 29-ին, ժամը 12:00-ին` քաղաքապետարանի 3-րդ հարկի նիստերի դահլիճում:

 
 

 Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է 2015 թվականի ապրիլի 30-ին ժամը 12:00-ին քաղաքապետարանի վարչական շենքում՝ Վարդանանց 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից:

 
 

Ի պատասխան «Ժառանգություն» կուսակցության իրազեկման հայտերի

 
 
 

Հարգելի համաքաղաքացիներ,
Քաղաքի սանիտարական մաքրման միամսյակի շրջանակներում ապրիլի 25-ին հայտարարվում է համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ:
Կոչ ենք անում քաղաքի բնակչությանը, հիմնարկ– ձեռնարկություններին, ուսումնական հաստատություններին, համատիրություններին, կազմակերպություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերել իրենց տարածքների, փողոցների, թաղամասերի, բակերի մաքրման գործում:

 
 

  Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սույն թվականի ապրիլի 2-ին , ժամը՝ 12:00-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա քաղաքապետ Սամվել Բալասանյանի հանդիպումը Գյումրիի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման հիմնական թեմաներն են՝ Գյումրու առկա իրավիճակը, հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները, ինչպես նաև Գյումրիի հատուկ կարգավիճակի օրենսդրական նախաձեռնությանն առնչվող հարցեր:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 141 142 143 144 145 146 147 148 149 150 Հաջորդ > Վերջ >>

էջ 148 - 175