Home Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

 

Արձանագրություն 1

 

<<ՀՀ  տարվա երիտասարդական մայրաքաղաք>> մրցույթի Գյումրի քաղաքի երիտասարդական ոլորտի կառույցների,  ոչ ֆորմալ խմբերի և անհատների կողմից ներկայացվող ծրագրերի գնահատման և հայտի մշակման փորձագիտական հանձնախմբի առաջին նիստի

Ամսաթիվ` 15.06.2015

Վայր` Գյումրու քաղաքապետարան
Մասնակիցներ`

Արտուշ Մկրտչյան

Ղարիբ Հարությունյան /առցանց մասնակցություն/

Տիգրան Պետրոսյան

Գոռ Մարգարյան

Սարինե Ասատրյան

Լևոն Իգիթյան /խորհրդակցական ձայնի իրավունքով/

Հանձնախմբում Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչ Արտուշ Մկրտչյանի առաջարկով խորհրդակցական ձայնով նիստին մասնակցում էին նաև`

Կարեն Պետրոսյանը

 Ազգանուշ Մկրտչյանը

Նիստի ժամանակ որոշվեց`

  1.  Գյումրի քաղաքի երիտասարդական ոլորտի կառույցների, ոչ ֆորմալ խմբերի և անհատների կողմից համահայտատու ծրագրերի ներկայացման վերջնաժամկետ նշանակել հունիսի 19-ը, ժամը 14:00: Համահայտատու ծրագրերի մրցութային շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 20-ին, ժամը 11:00 Գյումրու քաղաքապետարանում:

  1. Ձևավորել ենթահանձնախումբ՝ Տիգրան Պետրոսյանի, Գոռ Մարգարյանի և Ղարիբ Հարությունյանի մասնակցությամբ, որը մինչև հունիսի 15-ը, ժամը 18:00-ն կմշակի և կներկայացնի համահայտատու կազմակերպության մրցույթի ծրագրի հայտադիմումի ձևը: Ենթահանձնախումբը կմշակի նաև ծրագրերի գնահատման չափորոշիչները և ընտրության գործընթացի մեխանիզմները:

  1. Մյուս ենթահանձնախումբը՝  Արտուշ Մկրտչյանի և Սարինե Ասատրյանի  մասնակցությամբ կզբաղվեն <<ՀՀ  տարվա երիտասարդական մայրաքաղաք>> մրցույթի Գյումրի քաղաքի կողմից ներկայացվելիք հայտի պատրաստման և ներկայացման աշխատանքներով մինչև հունիսի 18-ը:  Կարեն Պետրոսյանը, Ազգանուշ Մկրտչյանը /Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչ/ ևս հանձնախմբի կողմից լիազորվեցին զբաղվել հայտի կազմման գործընթացով: Հունիսի 17-ին հայտի պատրաստման  թեմայով տեղի կունենա ամփոփիչ խորհրդակցական հանդիպում:

Բեռնել հայտը

 

Արձանագրությունը կազմեց`   Սարինե Ասատրյան