Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ

2021 թվականի հոկտեմբերի 08-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու տասնմեկերորդ նստաշրջանի հերթական երկրորդ նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:00-ից:

 
 

Ի գիտություն.
Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին. Ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ընտրություններին մասնակցող որոշ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից, խախտելով ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի դրույթները, թույլ են տրվել քարոզչական նյութեր տեղադրելուն և տարածելուն առնչվող բազմաթիվ խախտումներ. օրենքով արգելված վայրերում/տարածքներում տեղադրվել են պաստառներ, քարոզչական տպագիր և այլ նյութեր:

 
 

Վանաձորի համայնքապետարանի «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի կարիքների համար միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերում

Հարգելի գործընկեր,
Ուրախ եմ տեղեկացնել, որ ձեր ընկերությունը հրավիրվում է մասնակցելու ծառայությունների մատուցման մրցույթի, որի ամբողջական փաթեթը կցված է:
Մրցույթը անց է կացվում ԵՄ PRAG ընթացակարգերի համաձայն, ուստի փաստաթղթերը կազմված են անգլերեն լեզվով:

 
 
 

2021 թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու հերթական տասնմեկերորդ նստաշրջանի առաջին նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:00-ից:

 
 

2021 թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու հերթական տասնմեկերորդ նստաշրջանի առաջին նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:00-ից:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 51 52 53 54 55 56 57 58 59 60 Հաջորդ > Վերջ >>

էջ 51 - 175