Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ

ԻՐԱԶԵԿՈՒՄ

հանրային հավաք անցկացնելու մասին

Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իրազեկում է այն մասին, որ հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում սույն թվականի հունիսի 15-ին Գյումրի քաղաքի Վարդան Աճեմյանի դրամատիկական թատրոնի դիմաց անցկացնել հանդիպում ընտրողների հետ:
Հավաքը սկսվելու է ժամը 17:00-ին և ավարտվելու է ժամը 21:00-ին /մոտավոր:/:

 
 

Պայքար COvid-19-ի դեմ. պատվաստումը լավագույն կանխարգելումն է
Շիրակի մարզը 1500 դեղաչափ «AstraZeneca » և 342 դեղաչափ « Sputnik-V» պատվաստանյութ է ստացել: Պատվաստման գործընթացը սկսվել է ապրիլի 15-ից: Այսօրվա դրությամբ պատվաստվել է 272 քաղաքացի: «AstraZeneca »-ով՝ 151, «Sputnik-V» -ով՝ 121 շահառու:
Հիշեցնենք` պատվաստումն անվճար է և կամավորության սկզբունքով, կիրառվում է 18 տարեկանից բարձր անձանց համար:
Պատվաստվում են ռիսկի խմբում գտնվող 65 և բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդներն ու բուժաշխատողները` «AstraZeneca » և «Sputnik-V» պատվաստանյութերով:

 
 

Գաղափարների հավաքագրման առաջարկ

Հարգելի գյումրեցինե՛ր,

2020 թվականի հոկտեմբերից Գյումրի-Վանաձոր համայնքի ղեկավարները համատեղ ներկայացրեցին հայտ-նամակ՝ անդամակցելու Տեղային-ԲԿԳ նախաձեռնությանը: Նամակով հիմնավորեցին քաղաքների ձեռքբերումները և ներուժը ժողովրդավարական գործընթացների առումով և հեռահար տեսլականով:

Ապրիլին Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայքում տեղադրվեց հայտարարություն-հրավեր՝ ՔՀԿ և այլ քաղաքացիների համար՝ միանալու Տեղային-ԲԿԳ աշխատանքային թիմին:

 
 
 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

(Ընտրողներին)

2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ-ի արտահերթ ընտրություններին ընդառաջ տեղեկացնում ենք, որ Գյումրի համայնքի վարչական տարածքում գտնվող թվով 3 տեղամասային ընտրական կենտրոնների գտնվելու վայրերը ենթարկվել են փոփոխության։

 
 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

«Դ ԸՆԴ ԷԴ ԻՆՎԵՍՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոց N 9/10 հասցեում բնակելի համալիրի կառուցման նպատակով նախատեսվող գործունեությունից շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն 2021թվականի մայիսի 20-ին, ժամը` 11:00-ին, Գյումրու համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք. Գյումրի, Վարդանանց հր.1) տեղի կունենա «Դ ԸՆԴ ԷԴ ԻՆՎԵՍՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոց N 9/10 հասցեում բնակելի համալիրի կառուցման նպատակով նախատեսվող գործունեությունից շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման շրջանակում իրականացվող հանրային բաց լսման և քննարկման մասին ամփոփաթերթ, տեղեկանք

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 51 52 53 54 55 56 57 58 59 60 Հաջորդ > Վերջ >>

էջ 58 - 175