Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ

Գյումրու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի առաջատար մասնագետի թափուր պաշտոնի համար:
Մանրամասներին ծանոթանալ կից ներկայացված փաստաթղթերում:

 
 

ԻՐԱԶԵԿՈՒՄ

հանրային հավաք անցկացնելու մասին

Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, 5165 ազգային պահպանողական շարժում կուսակցությունը իրազեկում է այն մասին, որ հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում սույն թվականի հունիսի 18-ին Գյումրի քաղաքի թատերական հրապարակի դիմաց անցկացնել հանդիպում ընտրողների հետ:
Հավաքը սկսվելու է ժամը 13:00-ին և ավարտվելու է ժամը 19:00-ին /մոտավոր:/:

 
 

2021 թվականի hունիսի 15-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու տասներորդ նստաշրջանի հերթական հինգերորդ նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:00-ից:

 
 
 

ԻՐԱԶԵԿՈՒՄ

հանրային հավաք անցկացնելու մասին

Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հանրային հավաք (այսուհետ՝ հավաք) անցկացնելու համար կազմակերպիչը զրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ միևչև 100 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների։
Ելնելով վերոգրյալից և պետության կողմից հավաքի բնականոն և խաղաղ ընթացքն ապահովելու, իևչպես նաև այլ անձանց սահմանադրական իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով՛ իրազեկում ենք, որ «Հայաստանի Եվրոպական կուսակցություն» կուսակցությունը 2021 թվականի հունիսի 17-ին ժամը 17։00֊ից 19։00–ն կազմակերպում է երթ Կենտրոնական հրապարակից մինչև Թատերական հրապարակ։ Երթի մասնակիցները պաստառներով, դրոշներով և ընտրական կոչեր ու հայտարարություններ հնչեցնելով երթով անցնելու են փողոցի երկայնքով հասնելով Թատերական հրապարակ, որտեղ երթը ավարտվելու է։ Նախատեսվում է նաև նույն օրը ժամը 19:00-ից 22։00֊ն իրականացնել նախընտրական  քարոզարշավին նվիրված միջոցառում ՀՀ Գյումրի քաղաքի թատերական հրապարակի շրջակայքում։

 
 

ԻՐԱԶԵԿՈՒՄ

հանրային հավաք անցկացնելու մասին

Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով, «Հայաստան» դաշինք կուսակցությունը իրազեկում է այն մասին, որ հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում սույն թվականի հունիսի 16-ին Գյումրի քաղաքի թատերական հրապարակի դիմաց անցկացնել հանդիպում ընտրողների հետ:
Հավաքը սկսվելու է ժամը 18:00-ին և ավարտվելու է ժամը 21:00-ին /մոտավոր:/:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 51 52 53 54 55 56 57 58 59 60 Հաջորդ > Վերջ >>

էջ 57 - 175