Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյաննն ընդունեց Շվեցարական «Արմսվիսբանկ» ընկերության ներկայացուցիչներին, որոնք իրականացվեցիք ներդրումների շրջանակներում ֆինանսավորելու են գյումրեցի գործարարների ներկայացրած ծրագրեր: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Շիրակի մարզում և Գյումրիում ներդրումների ծրագրերի ֆինանսավորմանը, արդեն իսկ գործող բիզնեսների ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր հերթին ընդգծեց, որ պատրաստակամ է աջակցել գործարարներին, եթե կստեղծվեն աշխատատեղերՙ միաժամանակ ընդգծելով, որ բարձր է գնահատում Վարդան Սերմաքեշիՙ ներդրումներ կատարելու ցանկությունը: Շիրակի մարզում ներդրումներ կատարելու և բիզնես ոլորտին աջակցելու մասին խոսվել էր օրեր առաջ, երբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Գյումրիում էր Շվեցարիայում բնակվող սփյուռքահայ գործարար Վարդան Սերմաքեշը: Դեռ այն ժամանակ նշվել էր, որ վերջինս 10 միլիոն դոլարի ներդրում է անելու Գյումրիում, ստեղծելով մի կառույց, որը ֆինանսավորելու է ներկայացված ծրագրերը, իսկ վարկերը տրամադրվելու են տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով, 7 տարի ժամկետով: