Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ

Gyumri_cmer_2014

 Սիրելի գյումրեցիներ,
Ջերմորեն ողջունում և շնորհավորում եմ «Գյումրու ձմեռ» տոնակատարության և Երիտասարդների օրհնության` Սուրբ Սարգիս տոնի կապակցությամբ: Երիտասարդության և թարմության խորհուրդն է միավորել սիրված երկու տոնակատարությունները: Պատահական չէ, որ երկուսի հիմքում էլ առողջության և երիտասարդության գաղափարն է` «առողջ մարմնում` առողջ ոգի»:

 
 

ՕՐԱԿԱՐԳ


ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ 11 փետրվարի 2014 թվական, սկիզբը` ժ. 12:00
1. ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ)


2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 161-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2014ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԲԱՇԽՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ.ՋԻԼԱՎՅԱՆ)

 
 
 

Քաղաքապետի ուղերձը բանակի օրվա կապակցությամբ

Երկուշաբաթի, 27 Հունվար 2014 20:50

Քաղաքապետի ուղերձը բանակի օրվա կապակցությամբ

 Սիրելի hայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Ազգային Բանակի զինվորներին ու սպաներին, զինվորական ծառայության հետ առնչություն ունեցող և ունեցած բոլոր քաղաքացիներին, մեր ամբողջ ժողովրդին` մեզ հպարտություն ու վստահություն պարգևող այս հրաշալի տոնի առթիվ:

 
 
 
Չորեքշաբթի, 22 Հունվար 2014 17:23

Samvel_Balasanyan

  Սիրելի գյումրեցիներ
Ընտրված օրվանից ամեն ինչ արել եմ եվ շարունակելու եմ անել, որ Գյումրին նմանվի մեր երազանքների քաղաքին:
Աղբահանություն, փողոցային լուսավորություն, ճանապարհաշինություն, օգնություն կարիքավոր ընտանիքներին, կանգառների բարեկարգում՝ այս ամենը պահանջում է լարված ու ամենօրյա աշխատանք: Վստահեցնում եմ Ձեզ , որևէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ ստանձնած ծանր, բայց պատվաբեր առաքելությունից:

 
 
 
Ուրբաթ, 27 Դեկտեմբեր 2013 09:27

19.12.2012

Սիրելի գյումրեցիներ,
Ավարտին է մոտենում 2013 թվականը և մեր սիրելի քաղաքի համար այն կարելի է բնութագրել որպես մշակույթային խոշոր միջոցառումների, բազմաթիվ ձեռքբերումների և արթնացող հույսի տարի:
2013 ին մեր սիրելի Գյումրին պատվով կրեց ԱՊՀ երկրների մշակույթային մայրաքաղաքի տիտղոսը և ողջ տարվա ընթացքում գտնվեց աշխարհի ուշադրության կենտրոնում: 2013թ ին մենք կարողացանք անցկացնել բազմաթիվ միջոցառումներ, որոնք Գյումրին դարձրեցին Հայաստանի մշակույթային կենտրոնը, անցնող տարում մեր քաղաք այցելեցին բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, ունեցանք հարյուրավոր զբոսաշրջիկներ, մեր քաղաքի մասին պատմող ժոպորտաժներ և ֆիլմեր ցուցադրվեցին աշխարհի մի շարք հեղինակավոր հեռուստաընկերություններ ու լրատվամիջոցներ, կարճ ասած` մշակույթային, ինչպես նաև սպորտային կյանքը մեր սիրելի քաղաքում շատ ակտիվ էր:

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 111 112 113 114 115 116 117 118 119 120 Հաջորդ > Վերջ >>

էջ 114 - 134