Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Դեկտեմբերի 11-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Իտալիայի Նարդո քաղաքի պատվիրակությանը
Չորեքշաբթի, 11 Դեկտեմբեր 2013 15:37

DSC_0098

 

  Դեկտեմբերի 11-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Իտալիայի Նարդո քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Մարչելլո Ռիզիի գլխավորությամբ:
Հանդիպման մեկնարկին Սամվել Բալասանյանը ողջունեց իտալացի գործընկերոջը և համառոտ ներկայացրեց Գյումրիում տեղ գտած հայ-իտալական համագործակցության որոշ մանրամասներ, ինչպես նաև հույս հայտնեց, որ փոխադարձ այցերը և ստորագրվելիք հուշագիրը կնպաստեն երկու քաղաքների միջև տնտեսական ու մշակույթային կապերի ամրապնդմանը:
Պատասխան խոսքում Նարդոյի քաղաքապետ Մարչելլո Ռիզին կարևորեց երկու ժողովուրդների հոգևոր կապը` նշելով, որ Նարդո քաղաքի պահապան Սուրբը Գրիգոր Լուսավորիչն է, և այս հանգամանքը ավելի է ջերմացնում հայ-իտալական կապը: Քաղաքապետ Ռիզին նշեց նաև, որ շատ տպավորված է Հայաստանով և հատկապես Գյումրի քաղաքի գեղեցկությամբ, ինչպես նաև իր հայ գործընկերների երկկողմ հարաբերությունները զարգացնելու վճռականությամբ:
Այնուհետև կողմերը ստորագրեցին Գյումրի և Նարդո քաղաքների միջև համագործակցության մասին հուշագիր, որը ներառում էր համագործակցային այսպիսի ուղղություններ, ինչպիսիք են`զբոսաշրջությունը, քաղաքաշինությունը, ռեստավրացիոն շինարարությունը,տեղեկատվական տեխնոլոգիաները և այլն: Նշված ոլորտներում կարևորվում է ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ հնարավոր ներդրումների հարցը: Հուշագրի ստորագրումից հետո տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և Նարդոյի քաղաքապետ Մարչելլո Ռիզիի համատեղ մամլո ասուլիսը:

 

DSC_0060