Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Սամվել Բալաանյանի հայտարարությունը վերջին իրադարձությունների կապակցությամբ
Չորեքշաբթի, 22 Հունվար 2014 17:23

Samvel_Balasanyan

  Սիրելի գյումրեցիներ
Ընտրված օրվանից ամեն ինչ արել եմ եվ շարունակելու եմ անել, որ Գյումրին նմանվի մեր երազանքների քաղաքին:
Աղբահանություն, փողոցային լուսավորություն, ճանապարհաշինություն, օգնություն կարիքավոր ընտանիքներին, կանգառների բարեկարգում՝ այս ամենը պահանջում է լարված ու ամենօրյա աշխատանք: Վստահեցնում եմ Ձեզ , որևէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ ստանձնած ծանր, բայց պատվաբեր առաքելությունից:
Ես մնալու եմ Գյումրիում եվ շարունակելու եմ Ձեզ հետ միասին շենացնել մեր քաղաքը:

 

Հարգանքով Ձեր քաղաքապետ Սամվել Բալասանյան