Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Քաղաքապետը նախ ողջունեց տիկին Հիլիարդին և գոհունակություն հայտնեց սկսած 1992թ.-ից Հայաստանում և մասնավորապես աղետի գոտում գրասենյակի կողմից իրականացրած բացմաթիվ ծրագրերի համար:
Այսօրվանից մեկնարկեց Գյումրու քաղաքապետարանի կողմից կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակների և ծառատունկի մեկամսյակը: Միջոցառումների մեկնարկը տվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Մայր Հայաստան» կոչվող հուշահամալիրում` թոռնիկների օգնությամբ ծառ տնկելով:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության համատեղ դեսպան Քեթրին Լիչի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին նաև Լոնդոնի Թեքեյան Մշակութային կենտրոնի նախագահ Վարդան Ուզունյանը և Երևանի Թեքեյան Մշակութային կենտրոնի տնօրեն Արմեն Ծուլիկյանը:
Ապրիլի 24 - ին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր թիմակիցների ուղեկցությամբ այցելեց Հերհերի ձոր (Ջարդի ձոր), ուր հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին: Պսակադրությունից հետո քաղաքապետը մասնակցեց հուշարձանի տարածքում կատարվող ծառատնկման աշխատանքին, ապա պատասխանեց լրագրողների հարցերին: Սամվել Բալասնայանն իր խոսքում նշեց, որ ժամանակակից Թուրքիան պետք է ազատվի ցեղասպան պետություն խայտառակ պիտակից` ճանաչելով դարասկզբին կազմակերպված Հայոց Ցեղասպանությունը:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասայանն այսօր` ապրիլի 23-ին, ընդունեց միջազգային մրցասպարեզներում մեդալներ նվաճած գյումրեցի պատանի մարզիկներին:
էջ 112 - 118