Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ

 Ի պատասխան ԳԱԼԱ հ/ը-ի տեսանյութի /« Ս. Բալասանյանն առանց քաղաքացու իմացության տարածքը տրամադրել է ՌԴ ռազմաբազայի զորամասին», 07.02.2015 | 22:28/, տեղեկացնում ենք, որ նյութում առկա են մի շարք անճշտություններ, այդ թվում՝
«Գյումրիում տեղակայված 8-րդ զինվորական թաղամասի եւ 102-րդ ռազմաբազայի զորամասի հետնամասում՝ Մուշ թաղամասի ու նորակառույց ֆուտբոլի ակադեմիային հարակից տարածքում գտնվող հողակտորը, որը 15 տարի շարունակ մշակում էր Գյումրու 76-ամյա բնակիչ Աշոտ Ջանիկյանը, այլեւս նրան չի պատկանում: Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանի որոշմամբ՝ այն հանձնվել է ՌԴ ռազմաբազային»: /ԳԱԼԱ/

 
 

 Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է 2015 թվականի փետրվարի 06-ին ժամը 12:00-ին քաղաքապետարանի վարչական շենքում՝ Վարդանանց 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից:

 
 

 Համայնքի բնակիչների ընդունելությունը համայնքի ղեկավարի կողմից կկայանա 2015թ. հունվարի 30-ին, ժամը 12:00-ին` քաղաքապետարանի 3-րդ հարկի նիստերի դահլիճում:

 
 
 

 Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ հունվարի 20-ին, ժամը՝ 18:00

 
 


  Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստը կայանալու է 2015 թվականի հունվարի 19-ին ժամը 16:00-ին քաղաքապետարանի վարչական շենքում՝ Վարդանանց 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 15:30-ից: Տեղեկացվում է նաև, որ կայանալիք նիստի քննարկմանը ներկայացվող որոշումների նախագծերի, հավելվածների և այլ փաստաթղթերի հետ ավագանու անդամները կարող են նախապես ծանոթանալ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում:


Աշխատակազմի քարտուղար՝ Ռ.Ասատրյան

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 151 152 153 154 155 156 157 158 159 160 Հաջորդ > Վերջ >>

էջ 151 - 175