Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Լուսանկարչական մրցույթ «Ամանորը Գյումրիում »

Լուսանկարչական մրցույթ

«Ամանորը Գյումրիում »

Ամանորյա ամենավառ ու ամենագունեղ մրցույթը հայտարարում ենք բացված !!!
Տարվա կարևորագույն տոնի նախաշեմին Գյումրու քաղաքապետարանը հայտարարում է ամանորյա լուսանկարչական մրցույթ՝ «Ամանորը Գյումրիում » խորագրով:
Մրցույթի թեման Ամանորն է մեր սիրելի քաղաքում՝ տոնական տրամադրությունը, գունեղ պատկերներ և իհարկե, Գյումրվա կոլորիտը: Լուսանկարից պետք է ակնհայտ լինի տոնական տրամադրությունը, ամանորյա զարդարանքները և լուսանկարի աշխարհագրությունը /լուսանկարված է Գյումրիում/:

Մրցույթին մասնակելու համար անհրաժեշտ է՝

*լուսանկարել նշված թեմային առնչվող լուսանկարներ, որոնցից ակնհայտ պիտի լինի, որ այն կատարված է Գյումրիում /2014 և 2015 թթ ընթացքում/
* լուսանկարն ուղարկել  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին
* յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել 2 նկար, 
*ուղարկելիս նշել մասնակցի անուն-ազգանուն, ծննդյան տարեթիվ, հեռախոսահամար, հասցե
*համբերատար սպասել արդյունքներին և Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հետևել քվեարկությանը 

Մրցույթին ուղարկվող նկարների չափորոշիչները՝
• թվային լուսանկարների չափերը – 3 մեգաբայթից ոչ պակաս
• լուսանկարի վերնագիր 
• լուսանկարները մրցույթին ուղարկելուց հետո հեղինակը թույլ է տալիս նկարների ազատ օգտագործումը Գյումրու քաղաքապետարանի կողմից
• Լուսանկարի հեղինակը պարտավորվում է ուղարկել միայն սեփական հեղինակային աշխատանքները՝ չխախտելով այլոց հեղինակային իրավունքները, հակառակ դեպքում՝ լուսանկարը դուրս կմնա մրցույթից

Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած մարդ՝ անկախ տարիքից և բնակության վայրից: 
Լուսանկարներն ընդունվում են 2014 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2015 թվականի հունվարի 6-ը՝ ժամը 20:00-ը:

Բոլոր լուսանկարները 2015թ. հունվարի 6-ից մինչև հունվարի 12-ը ժամը 12-ը, կցուցադրվեն Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջի մրցութային ալբոմում:
Մրցութային հանձնաժողովը կքննարկի լուսանկարները և կընտրի լավագույն երկուսին:
Երրորդ մասնակիցը կընտրվի «Գյումրու քաղաքապետարանի» Ֆեյսբուքյան էջում/ https://www.facebook.com/pages/Գյումրու-քաղաքապետարան/1492058457747988 / առավելագույն ձայներ /լայքեր/ հավաքելու արդյունքում: