Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԱԼԴԻ ՔՈՆՍԱԼԹ» ՍՊԸ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԽԱՆՋՅԱՆ և ՉԱՅԿՈՎՍԿՈՒ ՓՈՂՈՑՆԵՐԻ, ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊՈՂՈՏԱՅԻ, ՍԲ․ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԿԻՑ ԱՅԳՈՒ և ՀԱՐՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԱՋ և ՁԱԽ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ, ԱՃԵՄՅԱՆ, ՀԱՆԵՍՕՂԼՅԱՆ և ՋԻՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ, ՏԵՐՅԱՆ և ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆԹԱԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 
 

Հ Ր Ա Վ Ե Ր

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 17-ի N 204-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ 2022 թվականի ապրիլի 08-ին ժամը 1500-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում):

 
 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2022 թվականի մարտի 29-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:00-ից:

 
 
 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի համաքաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, «Կումայրի» պատմամշակութային արգելոց–թանգարանի տարածքում գտնվող, պատմության մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող և հուշարձանի կարգավիճակ ունեցող շինություններում ցանկացած ներքին և արտաքին հարդարման, ինչպես նաև շինարարական աշխատանքներ կարելի է իրականացնել միայն համապատասխան թույլտվության հիման վրա, ինչն ամրագրված է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով, իսկ օրենքի պահանջները խախտողները կենթարկվեն պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

 
 

Հ Ր Ա Վ Ե Ր

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 17-ի N 204-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ 2022 թվականի ապրիլի 01-ին ժամը 1430-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում):

 
 
 
<< Սկիզբ < Նախորդ 41 42 43 44 45 46 47 48 49 50 Հաջորդ > Վերջ >>

էջ 44 - 175