Home Տեղեկատվական կենտրոն Հայտարարություններ Հայտարարություն

Հ Ր Ա Վ Ե Ր

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 5-րդ գլխով սահմանված կարգով 2022թ. Մարտի 2-ին, ժամը՝ 12:00-ին Գյումրու համայնքապետարանի շենքում (հասցե. ք. Գյումրի, Վարդանանց հր. 1, հեռ. +374 312 3-2606), տեղի կունենա «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ենթածրագրի Հաղթանակի պողոտայի, Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների, Աճեմյան, Հանեսօղլյան և Ջիվանի փողոցների, Տերյան ու Նալբանդյան փողոցների վերականգնում բաղադրիչների նախագծի շրջակա միջավայրի վրա ակնկալվող ազդեցության վերաբերյալ հանրային քննարկում /1-ին հանրային քննարկում:

Նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության աշխատանքներըիրականացվելու են «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ կողմից:

Հանրային քննարկմանը կմասնակցեն նախագծող կազմակերպության, ծրագիրը իրականացնող կազմակերպության և համայնքապետարանի ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում կծանոթանաք նախնական նախագծային լուծումներին, շրջակա միջավայրիև սոցիալական սպասվող ազդեցություններին, հնարավորություն կունենաք բարձրաձայնելու Ձեզ հուզող հարցերը:

Covid-19 համավարակի հետևանքով ՀՀ-ում հայտարարված կարանտինի պայմանները հաշվի առնելով՝ խնդրում ենք հանդիպման ընթացքում կրել պաշտպանիչ դիմակներ և պահպանել հեռավորություն:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՏԶՀ-ի պաշտոնական կայքում՝ www.atdf.am, հեռ.՝ 010 247 123:

Բեռնել փաստաթուղթը