Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է 2015 թվականի հունիսի 15-ին ժամը 12:00-ին քաղաքապետարանի վարչական շենքում՝ Վարդանանց 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից:
Հարգելի գյումրեցիներ, սիրելի փոքրիկներ, Գյումրու քաղաքապետարանը սիրով հրավիրում է ձեզ` միասին նշելու երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Գյումրու քաղաքապետարանի եւ «Վորլդ Վիժոն Հայաստան» կազմակերպության Գյումրու տարածքային զարգացման գրասենյակի, «ԱՌՄ սթրոնգ» երիտասարդական, ԱՌՏ երիտասարդական եւ բնապահպանական խորհրդատվական ՀԿ-ների հետ համատեղ անցկացվող միջոցառումների մեկնարկը կտրվի ժամը 12:00-ից` Վարդանանց հրապարակում կհնչի մանկական երաժշտություն:
Համայնքի բնակիչների ընդունելությունը համայնքի ղեկավարի կողմից կկայանա 2015թ. մայիսի 26-ին, ժամը 14:00-ին` քաղաքապետարանի 3-րդ հարկի նիստերի դահլիճում:
Գյումրու քաղաքապետարանը նորաստեղծ մանկապատանեկան ժողովրդական նվագարանների համույթի կազմը երգիչներով համալրելու նպատակով կազմակերպում է մրցույթ-ստուգատես։ Լսումներին կարող են մասնակցել ձայնային տվյալներ ունեցող 11 – 18 տարեկան անձինք։
Մասնակցության համար պետք է ներկայացնել 3 կատարում (2-ը` պարտադիր)
Գյումրու քաղաքապետարանը հայտարարում է, որ 2015թվականի հուլիսի 14 –ին տեղի կունենա ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթ հետևյալ ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների համար:
Page 147 of 175