Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է 2015 թվականի փետրվարի 06-ին ժամը 12:00-ին քաղաքապետարանի վարչական շենքում՝ Վարդանանց 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից:
Համայնքի բնակիչների ընդունելությունը համայնքի ղեկավարի կողմից կկայանա 2015թ. հունվարի 30-ին, ժամը 12:00-ին` քաղաքապետարանի 3-րդ հարկի նիստերի դահլիճում:
Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ հունվարի 20-ին, ժամը՝ 18:00, Գյումրու Սբ. Նշան եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ հունվարի 21-ին, ժամը՝ 13:00-ին:
Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստը կայանալու է 2015 թվականի հունվարի 19-ին ժամը 16:00-ին քաղաքապետարանի վարչական շենքում՝ Վարդանանց 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 15:30-ից: Տեղեկացվում է նաև, որ կայանալիք նիստի քննարկմանը ներկայացվող որոշումների նախագծերի, հավելվածների և այլ փաստաթղթերի հետ ավագանու անդամները կարող են նախապես ծանոթանալ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում:
Աշխատակազմի քարտուղար՝ Ռ.Ասատրյան
Հարգելի քաղաքացիներ,
Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունվարի 12-ի ողբերգական դեպքերից ողջ մնացած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի համար հաշվեհամար է բացվելու՝ Գյումրու քաղաքապետարանի անմիջական հսկողության տակ:
Page 150 of 174