Home Information Center Announcements Հայտարարություն

Հարգելի համաքաղաքացիներ,
Քաղաքի սանիտարական մաքրման միամսյակի շրջանակներում ապրիլի 25-ին հայտարարվում է համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ:
Կոչ ենք անում քաղաքի բնակչությանը, հիմնարկ– ձեռնարկություններին, ուսումնական հաստատություններին, համատիրություններին, կազմակերպություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերել իրենց տարածքների, փողոցների, թաղամասերի, բակերի մաքրման գործում:
Կուտակված աղբի տեղափոխման համար քաղաքապետարանը կտրամադրի մեքենաներ: Միաժամանակ հայտնում ենք, որ ծառերի, թփերի և ծաղկասածիլների ձեռքբերման համար անհրաժեշտ է նախապես դիմել Գյումրու քաղաքապետարան:
Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ցուցաբերած կազմակերպությունները կխրախուսվեն քաղաքապետարանի կողմից: Մանրամասն տեղեկությունների համար դիմել քաղաքապետարանի բնակկոմուանալ և շրջակա միջավայրի պահպանության բաժին, հեռախոս 2-22-27:


Գյումրու քաղաքապետարան