Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 26-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ հայրենակիցներ

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ: Չնայած իր երիտասարդ տարեգրությանը` այսօր բանակը մեր պետականության ամրապնդման և զարգացման կարևորագույն երաշխիքն է, իսկ յուրաքանչյուր զինվորը` նորագույն պատմության կերտողը: Մեր երկրի եւ ժողովրդի համար չափազանց դժվար ժամանակահատվածում հիմք դրվեց բանակի կազմավորոմանը, որը հետագայում դարձավ մեր անկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը: Կազմավորման առաջին իսկ օրվանից հայոց բանակն ու հայ զինվորը իրենց մարտական բարձր ոգով, պատրաստվածության և հայրենանվիրությամբ՝ կարողացել են անսասան պահել մեր երկրի սահմանները, ուստի պատահական չէ, որ մեր բանակն այսօր տարածաշրջանի ամենամարտունակ բանակի պատվաբեր տիտղոսն է կրում:

Հայ ժողովրդի համար այսչափ կարևոր տոնի կապակցությամբ ևս մեկ անգամ շնորհավորում եմ Հայոց բանակի սպաներին ու հրամանատարներին, զինվորներին ու ազատամարտիկներին, ամբողջ ժողովրդին մաղթելով տևական խաղաղություն, քաջառողջություն, բարօրություն, իսկ մեր զինվորներին՝ մարտական բարձր ոգի, անկոտրում կամք:

 

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան