Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սիրելի ուսուցիչներ, Կրթության ոլորտի հարգելի նվիրյալներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Տոն, որը ևս մեկ առիթ է մեր խորին երախտագիտությունը հայտնելու ձեզ այն կարևոր և դժվարին աշխատանքի համար որ դուք եք կատարում: Մանկավարժ լինելը նախ և առաջ կոչում է և անսահման նվիրվածություն՝ յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ, ովքեր մեր երկրի հզորացման և կայուն զարգացման հենասյունն են: Բոլոր ժամանակներում դուք կանգնած եք եղել հասարակության ամենաբարձր ու պատասխանատու հարթակին, ձեր տված գիտելիքներով նախանշվել է մատաղ սերնդի ապագան: Սիրելի ուսուցիչներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, բարեկեցություն և ստեղծագործական վերելքներ:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան