Home Information Center News ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԸՆՏՐԵՑԻՆ 2016Թ ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿԻ, ՄԱՐԶԻՉԻ և ԹԻՄԻ
Wednesday, 21 December 2016 14:29

Դեկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում մարզական ոլորտի ներկայացուցիչները, գլխավորությամբ Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի ղեկավարներ Վաչիկ Վարդանյանի և Մեխակ Ղազարյանի, ընտրեցին 2016թ թվականի մրցաշրջանի լավագույն մարզիկի, մարզիչի և թիմի: Մարզիկների ընտրությունը կատարվեց 3 տարիքային խմբերում՝ մեծահասակներ, երիտասարդներ և պատանիներ: Յուրաքանչյուր տարիքային խմբում ներկայացված էր 10 մարզիկ: Մեծահասակների տարիքային խմբում լավագույն մարզիկ ընտրվեց Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ըմբշամարտ), երիտասարդների տարիքային խմբում՝ Ժոռա Համազարյանը (պրոֆեսիոնալ բռնցքամարտ), լավագույն պատանի մարզիկ ընտրվեց Մամիկոն Ղարիբյանը (շախմատ): Լավագույն մարզիչ ընտրվեց Գևորգ Ալեքսանյաանը, լավագույն թիմ՝ «Շիրակ» ֆուտբոլի թիմը: