Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԻՆ
Tuesday, 12 July 2016 23:20

Հուլիսի 12-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց օրեր առաջ Վենսուելայում կայացած APB-ի և WSB-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների վարկանիշային մրցաշարում օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին: Քաղաքապետը ողջունեց ներկաներին ու շնորհավորեց գյումրեցի մարզիկին՝ գրանցած հաջողության համար: Քաղաքապետն իր խոսքում ընդգծեց՝ 2016թ.-ի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ Գյումրին շատ լուրջ հաջողություններ ունի: Քաղաքապետը Հովհաննես Բաչկովից հետաքրքրվեց Օլիմպիական խաղերին ընդառաջ իր տրամադրվածության ու պատրաստվածության մասին, ապա հոջողություն մաղթեց նրան՝ ակնկալելով մրցանակային առաջին տեղ Օլիմպիական խաղերից: Քաղաքապետն իր խոսքում նաև ողջունեց ու շնորհակալություն հայտնեց Հովհաննես Բաչկովին մարզիչին, Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրինությանը: Հովհաննես Բաչկովն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Գյումրեցի մարզիկը նկատեց՝ իր ջերմ ընդունելությամբ Գյումրին միշտապես տարբերվել է բոլորից, ինչը մարզիկին պարտավորեցնում է մրցաշարերից վերադառնալ հաջողություններով և արժանանալ նման ընդունելության:

IMG_1652

IMG_1692