Home Information Center News ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ՈՒՍՏԱ ԿԱՐՈ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Saturday, 11 June 2016 17:35

 Հունիսի 11-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Ավետիք Իսահակյանի «Ուստա Կարո» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետեր Ռուբեն Սանոյնաը, Վաղարշակ Մխիթարյանը, ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, մտավորականներ և այլք: Ավիկ Իսահակյանը ներկայացնելով մեծ վարպետի հերթական գործը՝ շնորհակալություն հայտնեց Սամվել Բալասանյանին դրա տպագրության համար ունեցած մեծ ավանդի համար: Ավիկ Իսահակյանը ընդգծեց՝ ամիսներ առաջ, Ավետիք Իսահակյանի 140-ամյանկի առիթով տեղի ունեցած հանդիպման ժամանակ ինքը հանդես էր եկել գրքի տպագրման նախաձեռնությամբ, որին անմիջապես արձագանքել էր քաղաքապետը` խոստանալով օգնել: Այսօր արդեն այն իրականություն է: Քաղաքապետը ողջունեց ներկաներին, ընդգծելով իր համար շատ կարևոր իրողությունը՝ գրքի շնորհանդեսը: Քաղաքապետը կարևորեց մեր վարպետների մեծարումը, միաժամանակ խոստանալով, հետագայում ևս հնարավորության սահմաններում ունենալ իր աջակցությունը: Իսահակյանի «Ուստա Կարո» վեպի տպագրությունը կարևորեց նաև ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին՝ Էդվարդ Միլիտոնյանը ընդգծեց, որ այն մարդկանց նորից կտանի ընթերցանություն:

9_07.02.2015

IMG_3488

IMG_3532

IMG_3510

IMG_3372

IMG_3549

 

IMG_3359

>