Home Information Center News ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻ 101-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ
Sunday, 24 April 2016 21:06

Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց Եղեռնի 101-րդ տարելիցի օրը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մարզային ու քաղաքային իշխանության այլ ներկայացուցիչների հետ միասին այցելեցին Հեր Հերի /Ջարդի/ ձոր ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Մինչ այդ՝ Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցված հոգեհանգստի պատարագից հետո մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ, ծաղիկներ էին դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողին:

IMG_4861

IMG_4841

IMG_4798

IMG_4823

IMG_4904

IMG_4860