Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՇՎԵՑԱՐԱԿԱՆ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյաննն ընդունեց Շվեցարական «Արմսվիսբանկ» ընկերության ներկայացուցիչներին, որոնք իրականացվեցիք ներդրումների շրջանակներում ֆինանսավորելու են գյումրեցի գործարարների ներկայացրած ծրագրեր: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Շիրակի մարզում և Գյումրիում ներդրումների ծրագրերի ֆինանսավորմանը, արդեն իսկ գործող բիզնեսների ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր հերթին ընդգծեց, որ պատրաստակամ է աջակցել գործարարներին, եթե կստեղծվեն աշխատատեղերՙ միաժամանակ ընդգծելով, որ բարձր է գնահատում Վարդան Սերմաքեշիՙ ներդրումներ կատարելու ցանկությունը: Շիրակի մարզում ներդրումներ կատարելու և բիզնես ոլորտին աջակցելու մասին խոսվել էր օրեր առաջ, երբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Գյումրիում էր Շվեցարիայում բնակվող սփյուռքահայ գործարար Վարդան Սերմաքեշը: Դեռ այն ժամանակ նշվել էր, որ վերջինս 10 միլիոն դոլարի ներդրում է անելու Գյումրիում, ստեղծելով մի կառույց, որը ֆինանսավորելու է ներկայացված ծրագրերը, իսկ վարկերը տրամադրվելու են տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով, 7 տարի ժամկետով:

11.08.2015_1

11.08.2015_1