Գլխավոր էջ Information Center News Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանն այսօր՝ մարտի 29-ին...

29.03.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանն այսօր՝ մարտի 29-ին, հյուրընկալել են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսի, ինչպես նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանի: Հանդիպմանը ներկա է եղել նաև համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը:

Համայնքի ղեկավարը ողջունել է հյուրերի այցը, ներկայացրել մի շարք ոլորտներում այս պահին Գյումրիում իրականացվող ծրագրերը, խոսել Գյումրու ներուժի, առավել զարգացման հեռանկարների ու դրանց ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Շտեֆան Մալերիուսն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա ներկայացրել իրենց ծրագիրը, խոսել բաղադրիչների, համագործակցության շրջանակներում ունեցած փորձը տեղայնացնելու և մի շարք այլ հարցերի մասին:

Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանի ուղեկցությամբ հյուրերը եղել են Գյումրու համայնքային ցուցասրահում, ծանոթացել գյումրեցի նկարչուհի Ժակլինա Սարգսյանի անհատական ցուցահանդեսին: