Գլխավոր էջ Information Center News Ապրիլի 5-ին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի է ունեցել մասնակցային բյուջետավորման մասին իրազեկման արշավ...

05.04.2024թ. Ապրիլի 5-ին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի է ունեցել մասնակցային բյուջետավորման մասին իրազեկման արշավ։
Հանդիպման մեկնարկին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը ուսանողներին ներկայացրել է հյուրին, հակիրճ խոսել ծրագրի մասին, միաժամանակ հորդորել ցուցաբերել ակտիվություն՝ մասնակցային բյուջետավորման և դրա շրջանակներում հնարավոր ծրագրերի ու հետագա գործընթացների առումով:

Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի սուբվենցիոն և դրամաշնորհային ծրագրերի պատասխանատու Լենա Մխիթարյանն այնուհետ ներկայացրել է մասնակցային բյուջետավորման գործընթացի նպատակը, հիմնական սկզբունքները, չափանիշները, ավագանու կողմից մասնակցային բյուջետավորման համար հատկացված գումարի չափը, առաջարկների ներկայացման չափանիշները, քվեարկության կարգն ու ժամկետները։

Հանդիպման ավարտին ներկաներն իրենց հետաքրքող հարցերն են հղել բանախոսին: Հարցուպատասխանի միջոցով ծավալվել է քննարկում՝ հնարավոր առաջարկների ներկայացման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Գյումրու համայնքապետարանը «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի շրջանակներում շարունակում է կամավորների հայտագրման գործընթաց:

Դիմումը կարող եք լրացնել հետևյալ հղումով` https://forms.gle/KwJQJN4UHiuMBcC96