Գլխավոր էջ Information Center News Մարտի 20-ին Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գյումրի համայնքում մասնակցային բյուջետավորման...

20.03.2024թ. Մարտի 20-ին Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գյումրի համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ ժ/պ Լևոն Բարսեղյանը, համայնքապետարանի աշխատակազմի միջազգային դրամաշնորհային ծրագրերի պատասխանատու Լենա Մխիթարյանը, ավագանու անդամներ Կարեն Մալխասյանը, Վարդևան Հակոբյանը, Լիլիթ Մուրադյանը, Հասմիկ Մարգարյանը, Գևորգ Մելիքյանը:

Սույն թվականի մարտի 27-ին, ժամը՝ 15:00-ին, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) տեղի կունենա մասնակցային բյուջետավորման գործընթացի վերաբերյալ հանրային լսում: