22.03.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի մոտ այսօր՝ մարտի 22-ին, քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացվել:
Փողոցի բարեկարգում և լուսավորություն, բնակարանի և հողի սեփականաշնորհում, աշխատատեղեր ու դրամական աջակցություններ. այս և բազմաթիվ այլ հարցեր բնակիչների կողմից ներկայացվել է համայնքի ղեկավարին:
Հարցերի մի մասը ոլորտային պատասխանատուների հետ քննարկվել և լուծում ստացել են տեղում, որոշ հարցերի դեպքում հանձնարարվել է գործնական քայլեր ձեռնարկել՝ բնակիչներին աջակցելու համար։
Համայնքի ղեկավարի մոտ ընդունելության այսօր եղել է 27 քաղաքացի: