Գլխավոր էջ Information Center News Մարտի 15-ին կայացած ավագանու նիտի օրակարգային հարցերից մեկով Գյումրի համայնքի ավագանին...

15.03.2024թ. Մարտի 15-ին կայացած ավագանու նիտի օրակարգային հարցերից մեկով Գյումրի համայնքի ավագանին հաստատել է «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը»։

Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագրով (ԿԷԶԿԳԾ) սահմանված միջոցառումների շնորհիվ մինչև 2030թ․ ջերմոցային գազերի արտանետումները կկրճատվեն առնվազն 35%-ով և կբարձրանա կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ համայնքի դիմադրողականությունը։

ԿԷԶԿԳԾ-ում ներառված են էներգաարդյունավետությանը, վերականգնվող էներգետիկայի կիրառմանն ուղղված համապատասխան միջոցառումներ քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում, ներառյալ տրանսպորտի, արտաքին լուսավորության, հանրային շենքերի, հանրային ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում, ինչպես նաև կլիմայական ռիսկերի մեղմման և հարմարվողականության գործողություններ:

Ծրագիրը մշակվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի կողմից՝ համաձայն Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) «Քաղաքապետերի դաշնագիրը հանուն կլիմայի և էներգիայի» կամավորական շարժման մեթոդաբանության և ուղեցույցների։