Գլխավոր էջ Information Center News Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանն...

19.03.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանն այսօր՝ մարտի 19-ին, հյուրընկալել են ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի որդուն՝ Կարեն Բալյանին, «Գյումրի. սև տուֆի վերնակուլյարը» գրքի հեղինակ մոսկվայաբնակ ճարտարապետ Անդրեյ Իվանովին: Հանդիպմանը մասնակցել են նաև Գյումրի համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

Համայնքի ղեկավարը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ապա կողմերը խոսել են Գյումրու պատմաճարտարապետական, մշակութային հարուստ ժառանգության, ականավոր գործիչների, զբոսաշրջային և մի շարք այլ ուղղություններում քաղաքի հանդեպ ցուցաբերվող հետաքրքրության մասին:

Հանդիպման ընթացքում Անդրեյ Իվանովը խոսել է «Գյումրի. սև տուֆի վերնակուլյարը» գրքի նախապատմության, Գյումրի կատարած իր այցերի, ամենատարբեր պատմական կառույցների, բնակիչների հետ ունեցած հանդիպում-զրույցների, գրքի նոր տպաքանակի, այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Իր խոսքում գրքի հեղինակը ընդգծել է, «Աննկարագրելի գեղեցկություն ունի այս քաղաքը, իրեն բնորոշ ճարտարապետությամբ և, հիմնականում, առանց պրոֆեսիոնալ ճարտարապետների, «վերնակուլյար» կամ «առանց ճարտարապետի» մասնակցության ձևավորված միջավայրեր։ Հին շենքերում և՛ բնակելի, և՛ հասարակական, կյանքի են կոչվել Անիի, Կարսի, Մուշի և այլ հին հայկական քաղաքների ավանդույթները։ Շատ կարևոր մի հանգամանք ևս. ԽՍՀՄ-ի մեջ առաջին ճեմափողոցը բացվել է հենց Լենինականում, և դա եղել է Աբովյան փողոցը, նախկին Ալեքսանդրովսկին»,-ավելացրել է Անդրեյ Իվանովը։

Այս տարի լրանում է հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի 100-ամյակը: Հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև Վլադիլեն Բալյանի 100-ամյակի հոբելյանական միջիցոռումներին առնչվող մանրամասներ: