Գլխավոր էջ Information Center News Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը...

28.02.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը, համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը հյուրընկալել են, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Անցումային նախաձեռնությունների գրասենյակի Հայաստանի ժամանակավոր ներկայացուցիչ Քեթրին Պրուդհոմին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հանրային կապերի եւ հաղորդակցության մասնագետ Մանվել Քեշիշյանը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Անցումային (USAID/OTI) նախաձեռնությունների գրասենյակը մեկնարկել է Հայաստանում մեկ տարվա նոր ծրագիր՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական կառավարությանը եւ այլ շահագրգիռ կողմերին՝ արդյունավետորեն հաղթահարելու Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետեւանքները։ Ծրագրով նախատեսվում է աշխատանքներ տանել նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց եւ քաղաքացիներին առնչվող հարցերի շուրջ:

Վարդգես Սամսոնյանը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց եւ քաղաքացիների կեցության, աջակցությունների, տեղահանված անձանց ինտեգրման և բազմաթիվ այլ հարցերի շուրջ համայնքապետարանի կողմից իրականացված և իրականացվող աշխատանքների մասին մանրամասներ: Համայնքի ղեկավարն իր խոսքում կարևորել է վերը նշված անձանց խնդիրների կարգավորման, զբաղվածության ապահովման և մի շարք այլ ուղղություններում իրականացվող ծրագրերը:

Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ընդունելության համար, խոսել ծրագրին առնչվող մանրամասներից: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են հետագայում ունենալ հանդիպում քննարկումներ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց եւ քաղաքացիների կեցության, կարիքների ու բազմաթիվ այլ հարցերի շուրջ։