Գլխավոր էջ Information Center News Գյումրի համայնքի տարածքում թափառող շներին առնչվող հարցերի շրջանակներում Գյումրի համայնքի ավագանու անդամներից ձևավորված աշխատանքային խումբը ունեցել է առաջին քննարկումը

27.02.2024թ. Գյումրի համայնքի տարածքում թափառող շներին առնչվող հարցերի շրջանակներում Գյումրի համայնքի ավագանու անդամներից ձևավորված աշխատանքային խումբը ունեցել է առաջին քննարկումը: Աշխատանքային խմբում ընդգրկված են Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը, ավագանու անդամներ Գևորգ Պասկևիչյանը («Բալասանյան դաշինք») , Զոյա Միքայելյանը («Քաղաքացիական պայմանագիր»), Կարեն Մալխասյանը («Ապրելու երկիր»), Սվետլանա Ադամյանը («Զարթոնք»), Հասմիկ Մարգարյանը («Հանրապետական»), ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանը:

Քննարկման ընթացքում աշխատանքային խումբը կայացրել է որոշում՝ հանդես գալ հայտարարությամբ.

Հայտարարություն

Բոլոր շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին առաջարկում ենք ներկայացնել ծրագրեր՝ թափառող շների ստերջացման գործընթացին զուգահեռ շների մեկուսացման, պահպանման, նոր ռազմավարության մշակման աշխատանքների վերաբերյալ:

Ծրագրերը ներկայացնելու համար սահմանվում է մեկամսյա ժամկետ՝ հայտարարության հրապարակումից հետո: Ծրագրերը կարող եք ուղարկել This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it էլեկտրոնային հասցեին:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 2-22-36 հեռահոսահամարին: