Գլխավոր էջ Information Center News Շարունակվում են վերանորոգման, վերապրոֆիլավորման աշխատանքները Գյումրու համայնքապետարանի առաջին հարկում

16.01.2024թ. Շարունակվում են վերանորոգման, վերապրոֆիլավորման աշխատանքները Գյումրու համայնքապետարանի առաջին հարկում:
Համայնքապետարանում գործարկվելու է քաղաքացիների սպասարկմանն գրասենյակ՝ մեկ պատուհանի սկզբունքով:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) գործարկման նպատակը մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիներին բարձրորակ ծառայությունների մատուցումն է, համայնքապետարանի և քաղաքացու միջև առավել մատչելի և դյուրին հաղորդակցության ապահովումը, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության և թափանցիկության բարձրացումը:
Համակարգի գործարկումը հնարավորություն կտա ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում:
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ համատեղ։
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Գյումրու համայնքապետարանի առաջին հարկում իրականացվում են վերանորոգման, վերապրոֆիլավորման աշխատանքներ:

Համայնքի ղեկավարի մոտ ընդունելության այսօր եղել է 30 քաղաքացի: