Գլխավոր էջ Information Center News Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի մոտ 2024 թվականի հունվարի 12-ին քաղաքացիների առաջին ընդունելությունն է անցկացվել

12.01.2024թ. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի մոտ 2024 թվականի հունվարի 12-ին քաղաքացիների առաջին ընդունելությունն է անցկացվել:
Շինթույլտվություններ, հողատարածքների տրամադրում, բնակարանների սեփականաշնորհում, բնակարանային ու աշխատատեղերի խնդիրներ. այս և բազմաթիվ այլ հարցեր բնակիչների կողմից ներկայացվել է համայնքի ղեկավարին:

Հարցերի մի մասը ոլորտային պատասխանատուների հետ քննարկվել և լուծում ստացել են տեղում, որոշ հարցերի դեպքում հանձնարարվել է գործնական քայլեր ձեռնարկել՝ բնակիչներին աջակցելու համար։

Համայնքի ղեկավարի մոտ ընդունելության այսօր եղել է 30 քաղաքացի: