27.12.2023թ. Դեկտեմբերի 27-ին Գյումրու համայնքապետարանի նիստերի դահլիճում մարզական ոլորտի ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Գյումրու համայնքապետարանի սպորտի բաժնի ղեկավար Մեխակ Ղազարյանի, ընտրել են 2023 թվականի մրցաշրջանի լավագույն 10 մարզիկներին:
Մարզիկների ընտրությունը կատարվել է 3 տարիքային խմբերում՝ մեծահասակներ, երիտասարդներ և պատանիներ: Յուրաքանչյուր տարիքային խմբում ներկայացված է 10 մարզիկ:
Մեծահասակների տարիքային խմբում լավագույն10 մարզիկների տասնյակը գլխավորում է Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ըմբշամարտ), երիտասարդների տարիքային խումբը՝ Ալեքսանդրա Գրիգորյանը (ծանրամարտ), լավագույն պատանի մարզիկների տասնյակը գլխավորում է Աննա Ամրոյանը (ծանրամարտ):