Գլխավոր էջ Information Center Joint projects implemented with the RA Government Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման ծրագիր՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում

Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման ծրագիր՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, քաղաքաշինության գծով խոհրդական Ալբերտ Մարգարյանի, օգնական Հրաչ Մելքոնյանի հետ այցելել է շինհրապարակներ, հետևել աշխատանքների ընթացքին։

Համայնքի ղեկավարը շինարարների հետ խոսել է մինչ այս իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքների մասին, հետաքրքրվել առաջիկա անելիքներից, ներկայացրել իր դիտարկումները։

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվում է Պարույր Սևակ 1, Եղիշե Չարենց 7ա, Մուշ 2թաղ. 7/1 հասցեների բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման ծրագիր․ շենքերի արտաքին պատերի ջերմամեկուսացում, շենքերի տանիքների ջերմամեկուսացում, ընդհանուր տարածքներում նոր էներգաարդյունավետ դռների և պատուհանների տեղադրում, էներգաարդյունավետ լուսավորության համակարգի տեղադրում:

Ծրագրի իրականացման արդյունքում բնակարանների ջեռուցման նպատակով սպառվող էլեկտրաէներգիայի, գազի ծախսերը կկրճատվեն 30-60 %-ով:

Թվով 3 շենքի Էներգաարդյունավետություն- մոտ 800 մլն, որից համայնքի ներդրոմը 200 մլն, մնացածը ՄԱԿ և բնակիչ, պետությունը 45 %-360 մլն։

Այս ծրագիրն իր յուրահատկությունը ունի նրանով, որ Գյումրիում կիրառում է առաջին անգամ և որ այստեղ համայքի ներդրումը ընդամենը 25 տոկոս է։ Ծրագրում իր մասնակցությունն ունի ՄԱԿ–ը։