Գլխավոր էջ Information Center Joint projects implemented with the RA Government Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում շարունակվում են լուսացույցների տեղադրման/թարմացման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում շարունակվում են լուսացույցների տեղադրման/թարմացման աշխատանքները:
Ե՛վ ճանապարհային երթևեկությունը կարգավորող, և՛ հետիոտնային անցումների համար նախատեսված նոր լուսացույցներ են տեղադրվել հետևյալ փողոցներում.

Գարենգին Նժդեհ –Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկ

Տիգրան Մեծ-Մազմանյան փողոցների խաչմերուկ

Շիրակացի-Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկ

Վերը թվարկված հատվածներում լուսացույցներ չկային տեղադրված:

2023 թվականի սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերվել լուսացույցների 16 կոմպլեկտ, որոնց թվում նաև հետիոտնային անցումների համար նախատեսված։ Լուսացույցների տեղադրման/թարմացման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Աշխատանքների իրականացաման համար հայտարարված մրցույթը շահել է «ԴԱՎ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊԸ-ն: