Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

Հարգելի´ քաղաքացիներ

25.11.2017թ, ժամը 14:00-ին Գյումրու թիվ 2 ավագ դպրոցում (հասցե՝ Գ. Նժդեհի 11) տեղի կունենա ԲԻ ԷՅ ԷՍ փաստաբանական կազմակերպության իրավաբանների հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվելու են ժամկետանց վարկային պարտավորություններ ունեցող քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը, նմանատիպ խնդիրների լուծման ուղիները (բանակցությունների վարում բանկերի և վարկային կազմակերպությունների հետ, ժամանակացույցի ձեռքբերում և այլն) և տրամադրվելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն: