Home Information Center Announcements Հայտարարություն

 Ամանորյա տոներին ընդառաջ` Գյումրու քաղաքապետարանը դեկտեմբերի 1-ից 20-ը հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթը: Մրցույթի անվանակարգերն են լավագույն տոնական ձևավորված հետևյալ տարածքները՝
1. բնակելի
2. բակային
3. ուսումնական
4. առևտրի և սպասարկման
Արդյունքների հրապարակումը և մրցանակաբաշխությունը կկայանան դեկտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին, Գյումրու քաղաքապետարանում (3-րդ հարկ):
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար դիմել Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ծրագրերի, արտաքին կապերի և արարողակարգի բաժին (3-րդ հարկ), հեռ. +374 312 2 22 24: