Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի համաքաղաքացիներ,
Գյումրի համայնքում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացը: Գյումրի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի թիվ N15-Ա որոշմամբ մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով 2024թ.-ի բյուջեով նախատեսվել է 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումար։

Գյումրի համայնքի բնակիչներն այսուհետ հնարավորություն կունենան ներկայացնել համայնքին առնչվող գաղափարներ ու ծրագրեր, որոնք կդիտարկվեն, կքննարկվեն, իրենց իսկ կողմից քվեարկությամբ կընտրվեն եւ իրականացման հնարավորություն կստանան:

Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն համայնքի gyumricity.am պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում։