Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը մեկնարկում է «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատորի 2024 թվականի տարեշրջանը։ Ծրագիրը նպատակ ունի նպաստել Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի զարգացմանը և ինքնազբաղվածությանը` աջակցելով գյուղական համայնքներում սոցիալական և համերաշխ ձեռնարկությունների ստեղծմանը և զարգացմանը։ Ծրագրի յուրահատկությունները.

• 2024թ. «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատորը կենտրոնանալու է նորարարական գյուղատնտեսական սոցիալական ձեռնարկությունների ստեղծման վրա,

• մասնակիցները անցնելու են համատեղ առկա և առցանց դասընթացներ, սակայն կրթական և խորհրդատվական գործընթացի մեծ մասը անցկացվելու է հենց մասնակիցների բնակավայրերում ծրագրի բիզնես և մասնագիտական խորհրդատուների կողմից։

Ծրագրին դիմել կարող ես Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի բնակավայրերից։ Հատկապես խրախուսվում է Արցախից այս մարզեր տեղահանված հայրենակիցների մասնակցությունը։

Մինչև բուն ինկուբացիոն ծրագրին մասնակցելը նախընտրված 20 դիմորդներ մասնակցելու են «ՍՁ ներածություն» կողմնորոշման ներածական 3-օրյա դասընթացին, որի արդյունքների հիման վրա ընտրվելու են 5-7 համայնքային թիմերը, որոնք և կմասնակցեն 5-6 ամիս տևող ինկուբացիոն գործընթացին։

«ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատորը ներառում է՝
1. առկա և հեռավար ուսուցման դասընթացներ,
2. անհատական թիրախավորված աջակցություն փորձագետների և ձեռնարկատերերի կողմից մասնակիցների բնակության համայնքներում,
3. խորհրդատվական աջակցություն արդյունավետ բիզնես պլանի մշակմանը մենթորության և քոուչինգի միջոցով,
4. ուսուցողական այցեր հայկական հաջողված սոցիալական ձեռնարկություններ,
5. սոցիալական ձեռներեցության նախատիպերի փորձարկման ֆինանսավորում։

Ծրագրի գործընկերներն են ոլորտում տարիների առաջատար փորձ ունեցող «Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում» ՀԿ-ն, որը սոցիալական ձեռնարկատիրության միջոցով համայնքների զարգացման ծրագրերի ավելի քան 10 տարվա փորձ ունի, ինչպես նաև «ՔՈԴԵ» Սոցիալական Ձեռնարկատիրության Հաբը, որը ՀՀ-ում և արտերկրում սոցիալական ձեռնարկատիրության կրթության, հետազոտությունների ոլորտում մասնագիտացված կառույց է։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեր մարզից նույնպես սպասում ենք հայտադիմումների, խնդրում ենք այս տեղեկությունը հասանելի դարձնել այն պոտենցիալ շահառուներին, ովքեր նույնպես կարող են հետաքրքրված լինել մասնակցելու «ԽԹԱՆ» ինկուբատորին։

Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 27-ն է՝ ժամը 23:59, իսկ առցանց գրանցվելու հայտադիմումի հղումը սա է՝ https://forms.gle/oTgkAuTtW2daak6eA
Հարցերի դեպքում կապ հաստատել +374 10 54 18 44 կամ +374 91 54 18 44 հեռախոսահամարներով, կամ նամակ ուղարկել This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it էլեկտրոնային հասցեին։