Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

Մասնակցության հայտ

Դրամաշնորհային ծրագրերի հայտի լրացման դասընթաց

Հրավիրում ենք «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային ծրագրերով հետաքրքրված կազմակերպություններին մասնակցելու դրամաշնորհային հայտեր նախապատրաստելու հատուկ դասընթացին: Դասընթացներն իրականացվելու են հետևյալ վայրերում՝

– Գյումրու համայնքապետարան, 15.09.2023, սկիզբը՝ 11:30, ավարտը 15:00

– Վանաձորի համայնքապետարան, 13.09.2023, սկիզբը՝ 11:30, ավարտը 15:00

– Առցանց 16.09.2023, սկիզբը՝ 10:00, ավարտը 12:00

Ենթադրամաշնորհային ծրագրերի մասին ընդհանուր տեղեկություն
Դրամաշնորհային ծրագրերը պետք է իրականացվեն Գյումրիում և/կամ Վանաձորում ու տևեն առավելագույնը 7 ամիս:

Ծրագրի բյուջե՝ 20,000-60,000€

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ սեպտեմբեր 24, 2023

Նշում. հայտերի ընդունման վերաբերյալ բոլոր մանրամասները հասանելի են միայն անգլերեն լեզվով՝

https://www.gyumricity.am/hy/information-center/announcements/1646-2023-08-31-10-37-23

Հայտադիմումը և բյուջեն հասանելի են հետևյալ հղմամբ:

Հայտերի փաթեթները պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով:

Դասընթացին կարող են մասնակցել

– Շահույթ չհետապնդող, ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք իրականացնում կամ նախատեսում են իրականացնել ծրագիր Գյումրիում կամ Վանաձորում

– Վարժ տիրապետում են անգլերեն լեզվին

– Ամբողջությամբ լրացրել են մասնակցության հայտը (խնդրում ենք դատարկ հարցաշար չհանձնել) Ընտրված մասնակցիներին կտրամադրվի մանրամասն օրակարգը և լրացուցիչ այլ տեղեկություն:

Հայտադիմումներն ընդունվում են մինչ սեպտեմբերի 11-ը ներառյալ

Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն էլ. փոստի միջոցով:

Դասընթացների խնդրում ենք մասնակցել հետևյալ հղումով :