Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի համաքաղաքացիներ,
Հաշվի առնելով Հանրապետության ողջ տարածքում դիտարկվող ջերմային բարձր ֆոնը՝ կոչ ենք անում բոլորին՝ խուսափել Գյումրու ողջ տարածքում հրդեհավտանգ իրավիճակներ ստեղծելուց և անդառնալի հետևանքներից խուսափելու համար՝ պահպանել հրդեհային անվտանգության կանոները: Հաշվի առնելով ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը՝ խստիվ արգելվում է չոր խոտն այրելը: