Հայտարարություն
Հարգելի՛ գյումրեցիներ,
Սույն թվականի մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամների հետ։
Պատրաստ ենք լսել ձեզ հուզող հարցերն ու մեր լիազորությունների շրջանակում առաջարկել լուծումներ։
Հանդիպումը կկայանա Գյումրու համայնքապետարանում՝ 2-րդ հարկ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատասենյակ։