ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Home Տեղեկատվական կենտրոն Նորություններ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ին կապակցությամբ։ Ավանդաբար նշվող այս տոնը կոչված է փառաբանելու և մեծարելու աշխատավորին, նրա արարումն ու աշխատանքը: Թե մեր երկրի ներսում, թե դրա սահմաններից դուրս հայ աշխատավորը մշտապես աչքի է ընկել իր ստեղծագործ մտքով և արարող ձեռքով։ Այսօր մենք մեր բոլոր ջանքերը պետք է ներդնենք մեր քաղաքում արժանապատիվ աշխատանքի, արժանապատիվ վաստակի հնարավորությունները մեծացնելու և մեր ժողովրդի բարօրությունն ապահովելու համար։ Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ շնորհավորելով ձեզ մայիսմեկյան տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ խաղաղ ու ստեղծագործ աշխատանք՝ հանուն ձեր ընտանիքների բարեկեցության և մեր երկրի ու մեր քաղաքի զարգացման։

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան